Աշխատանքային պարտականություններ
- Դիմավորել հյուրերին և անցկացնել տոմսերը,
- Ընդունել Պրեմիում սրահի հյուրերին և հարցնել,արդյոք ցանկություն ունեն սրճարանից պատվեր կատարելու
- Տրամադրել 3D ակնոցներ և ապահովել վերջիններիս մաքրությունը ,
- Անհրաժեշտության դեպքում ուղղորդել հաճախորդներին հանդերձարան,
- Հետևել դահլիճների պատշաճ վիճակին և մաքրությանը,
- Վերահսկել և արգելել այլ վայրերից գնված սնունդով անձանց մուտքը դահլիճներ,
- Առաջարկել օգտվել ներքին սառնարարնից անհրաժեշտության դեպքում,
- Կինոդիտման ընթացքում պարբերաբար այցելել դահլիճ և վերահսկել, որպեսզի տեսանկարահանող սարգեր չօգտագործվեն,
- Հասարակական կարգի խախտման դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Խստիվ հետևել Կինոպարկի սպասարկման որակի բարելավման կանոնակարգին և ընկերության կանոնակարգին:
Անհրաժեշտ հմտություններ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ուղղվածություն դեպի հաճախորդ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:
Գրաֆիկը՝ հերթափոխային,օրական 8 ժամ, 2 օր հանգիստ:
Ինչպես դիմել՝ ուղարկեք Ձեր CV-ն hr@yerevanmall.am էլ. հասցեին` նամակի ԹԵՄԱ բաժնում նշելով այն հաստիքը, որին դիմում եք։