Աշխատանքային պարտականություներ
- Կատարել տոմսերի և վաճառասրահի ապրանքատեսակների վաճառք Vista ծրագրով,
- համապատասխան կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ, ՀԴՄ կտրոնների պարտադիր տրամադրում,
- Ապրանքատեսակնների ընդունում վաճառասրահ պատասխանատու անձից`մենեջերից կամ ավագ գանձապահից: Նրանց բացակայության դեպքում անձամբ ընդունել ապրանքը:
- Պոպկորնի փաստացի քաշերի կշռում և գրանցում,
- Նաչոսների և սլեշների անհրաժեշտ քանակության ապահովում վաճառասրահում և նորմերով սահմաված քանակների լրացում համապատասխան տարաներում:
- Հետևել ապրաքատեսակների դասավորվածությանը սառնարաններում և այլ տեսականու քանակի լրացում վաճառասրահում:
- Ձողիկների, թաց անձեռոցիկների առկայության ապահովում վաճառասրահում,
- Վաճառված ապրանքների պատշաճ հանձնում հաճախորդներին,
- Վաճառասրահի և աշխատատեղի մաքրության ապահովում,
- Հեռախոսազանգերին պատասխանում և տոմսերի ամրագրում հեռախոսավարների բացակայության դեպքում,
- Օրական 3 անգամ դրամարկղի հաշվառում մենեջերի կամ ավագ գանձապահի ներկայությամբ, տվյալների ստուգում ծրագրի հետ և գրանցում
- Անհրաժեշտության դեպքում ամենամսյա գույքագրման և հաշվառման գործընթացին մասնակցություն,
- Դրամակղային գործառնությունների իրականացման կանոնների խստիվ հետևում,
- Կինոպարկի սպասարկման որակի բարելավման կանոնակարգի խստիվ հետևում,
- Կատարել անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարականները և առաջադրանքները ծառայողական պարտականությունների շրջանակում,
- Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական նորմերը և կազմակերպել աշատանքը ըստ սահմանված չափանիշների:
Անհրաժեշտ հմտություններ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ուղղվածություն դեպի հաճախորդ
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Թեկնածուն ցանկալի է ունենա բարձրագույն կրթություն,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Գրաֆիկը՝ հերթափոխային, օրական 8 ժամ, 2 օր հանգիստ:
Ինչպես դիմել՝ ուղարկեք Ձեր CV-ն hr@yerevanmall.am էլ. հասցեին` նամակի ԹԵՄԱ բաժնում նշելով այն հաստիքը, որին դիմում եք